Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերն ու նկատի ունենալով Հոկտեմբերիկ Շահենի Գրիգորյանի 2022 թվականի մայիսի 18-ի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Բռնակոթ բնակավայրում գտնվող անշարժ գույքը՝ 0.137հա հողամասը (ծածկ.` 09-023-088-019), հասցեավորել և տրամադրել Բռնակոթ բնակավայր, 12-րդ փողոց, թիվ 24/1 հասցեն:
2. Սույն որոշումը ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: