Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 89-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի առաջին մասով ու 596-րդ հոդվածով, նկատի ունենալով ՀՀ կրթության, գտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ՝ Արթուր Մարտիրոսյանի 2021 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 27/12.1/20538-2021 գրությունը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով __ կողմ, _ դեմ, _ ձեռնպահ 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Իշխանասար խճուղի թիվ 179-181 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.1301հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը (կադ. ծածկ. 09-006-0324-0182) նվիրել Հայաստանի Հանրապետությանը զբոսաշրջային գոտի կառուցելու նպատակով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |