Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի առաջին մասի 20) կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ և 3)-րդ մասով ու 67-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի թիվ 980-Ն որոշումն ու Սիսիանի քաղաքային համայնքի ավագանու 2015 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 81(Ն) որոշումը և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ, դեմ, ձեռնպահ 1.2016 թվականին բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հետևյալ հողամասերը. 1) Սիսական 76/2 հասցեի 1000 քմ հողամասը (վկ.16032016-09-0017, ծածկ. 09-006-0106-0049, կադաստրային արժեքը 1քմ հողամասի՝ 528 դրամ) 528000 (հինգ հարյուր քսանութ հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտ կառուցելու նպատակով, 2) Սիսական 76/4 հասցեի 1000 քմ հողամասը (վկ.16032016-09-0016, ծածկ. 09-006-0106-0050, կադաստրային արժեքը 1քմ հողամասի՝ 528 դրամ) 528000 (հինգ հարյուր քսանութ հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտ կառուցելու նպատակով: 2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
|