Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ և 6-րդ կետերն ու նկատի ունենալով անհատ ձեռնարկատեր Սուսաննա Նավասարդյանի հայտը՝ որոշում եմ.
1. Բավարարել Սիսիան քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 17ա հասցեում գործող Ա/Ձ Սուսաննա Նավասարդյանի 2022 թվականի համար ներկայացրած հայտը` ոգելից խմիչքների ու ծխախոտի արտադրատեսակների վաճառքի թույլտվություն ստանալու մասին՝ եռամսյակային 26 000 ՀՀ դրամ վճարով։
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնին՝ 3 օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն: