Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերն ու նկատի ունենալով Մարգար Եգորի Մարգարյանի 2022 թվականի մայիսի 16-ի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Լծեն բնակավայրում գտնվող անշարժ գույքը` 0.084հա հողամասը (ծածկ.` 09-040-0002-0005), համաձայն հատակագծի, հասցեավորել և տրամադրել Լծեն բնակավայր, 5-րդ փողոց, թիվ 5 հասցեն:
2. Սույն որոշումը ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: