Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի թիվ 1023-Ն որոշմամբ հաստատված կարգը և 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 57-Ա որոշումն ու նկատի ունենալով Մարգարիտ Հայկի Բադալյանի դիմումը՝ որոշում եմ.
1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող, Հ․ Ազոյան փողոց թիվ 6/23 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ 0,00357հա հողամասը և նրա վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը ինքնակամ կառուցված 35,7քմ արտաքին մակերեսով ինքնակամ շինությունը (ներքին մակերես՝ 31,71քմ), որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ճանաչել օրինական և 117800 (հարյուր տասնյոթ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ արժեքով՝ (հողամասի արժեք`35,7x0,00569x330000=67033,89 ՀՀ դրամ, շինության արժեք՝ 35,7x10000x0,1422=50765,4ՀՀ դրամ) ուղղակի վաճառքի միջոցով օտարել ինքնակամ շինությունն իրականացրած անձ քաղաքացի Մարգարիտ Հայկի Բադալյանին (ն/ք.` 011252392, տրված՝ 06.09.2021թ., 061-ի կողմից):
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակամանը հաջորդող օրվանից։