Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի թիվ 1023-Ն որոշմամբ հաստատված կարգը և 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 57-Ա որոշումն ու նկատի ունենալով Էլմիրա Հրանդիկի Իվանյանի դիմումը՝ որոշում եմ.
1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող, Գայի փողոց թիվ 6/5 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ 0,00449հա հողամասի վրա ինքնակամ կառուցված 44,9քմ արտաքին մակերեսով ինքնակամ շինությունը(ներքին մակերես՝ 33,8քմ), որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ճանաչել օրինական և 109107 (հարյուր ինը հազար հարյուր յոթ) ՀՀ դրամ արժեքով՝ (հողամասի արժեք`44,9x0,00370x330000=54822,9 ՀՀ դրամ, շինության արժեք՝ 44,9x10000x0,1209=54284,1 ՀՀ դրամ) ուղղակի վաճառքի միջոցով օտարել ինքնակամ շինությունն իրականացրած անձ քաղաքացի Էլմիրա Հրանդիկի Իվանյանին (ն/ք.` 009367038, տրված՝ 31.01.2018թ., 051-ի կողմից):
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակամանը հաջորդող օրվանից։