Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանը հայտարարում է բաց դասական աճուրդ համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերի համար.
1) Լոտ 1. ք. Սիսիան, Շահումյան փողոց 98/1-2 հասցեում գտնվող հասարակական կառուցապատման 108քմ հողամասը (վկ. 22052018-09-0044, ծածկ. 09-006-0094-0254) 39936 (երեսունինը հազար ինը հարյուր երեսունվեց) ՀՀ դրամ մեկնարկային գնով` սպասարկման կետ կառուցելու նպատակով,
2) Լոտ 2. ք. Սիսիան, Խանջյան փողոց 111 հասցեում գտնվող հասարակական կառուցապատման 514քմ հողամասը (վկ. 22052018-09-0043, ծածկ. 09-006-0227-0055) 271392 (երկու հարյուր յոթանասունմեկ հազար երեք հարյուր իննսուներկու) ՀՀ դրամ մեկնարկային գնով` սպասարկման կետ կառուցելու նպատակով,
3) Լոտ 3. Խանջյան 3/1-1 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման 700քմ հողամասը (վկ. 10022016-09-0029, ծածկ. 09-006-0239-0224, կադաստրային արժեքը 1քմ 528 ՀՀ դրամ) 369600 (երեք հարյուր վաթսունինը հազար վեց հարյուր) ՀՀ դրամ մեկնարկային գնով` բնակելի տուն կառուցելու նպատակով:
Աճուրդը տեղի կունենան 2018 թվականի դեկտեմբերի 17-ին, ժամը 1100-ին, Սիսիանի համայնքապետարանում` ք.Սիսիան, Սիսական 31 հասցեում:
Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի կայացման օրվանից 3 օր առաջ, ժամը 18:00-ին:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
ա) հայտ,
բ) աճուրդին մասնակցելու համար սահմանված 3000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր,
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր,
դ) տեղեկանք համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնից համայնքային բյուջեի հանդեպ պարտքեր չունենալու վերաբերյալ:
Աճուրդի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար գույքի մեկնարկային գնի 5%-ի չափով:
Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդի կանոնակարգին մասնակիցները կարող են ծանոթանալ ամեն օր ժամը 9:00–18:00 ընկած ժամանակահատվածում: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժին` ք.Սիսիան, Սիսական 31, հեռ. (0283)2-33-30 և (0283)2-49-88:
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ