ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ամերիկյան խորհուրդներ կազմակերպությունը 2018թ.-ին շարունակելու է իրականացնել պետական կառավարման և հանրային քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված մարմինների աշխատակիցների մասնագիտական կատարելագործմանը և փոխանակմանն ուղղված ծրագիրը (Professional Fellows Program/PFP): Այս ծրագիրը հնարավորություն է ընձեռում պետական կառավարման և հանրային քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված մարմինների աշխատակիցներին մեկնել ԱՄՆ՝ ուսումնասիրելու ամերիկյան օրենսդրական հաստատությունների և պետական կառույցների փորձը:
PFP ծրագրի նկարագրությանը և այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ՝
այցելելով http://americancouncils.am/am/professional-fellows+program-pfp/ կայքը:
PFP ծրագրի մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով:
Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է առցանց դիմում ներկայացնեն
https://ais.americancouncils.org/pfp ՝մինչև 2018թ. նոյեմբերի 5-ը:
Ծրագրին դիմելու գործընթացի և մրցույթի անցկացման մասին մանրամասն տեղեկություններ կարել է ստանալ ծրագրի կայքից http://professionalfellows.americancouncils.org/ կամ Ամերիկյան խորhուրդների հայաստանյան գրասենյակից:
Հեռ.՝ 56 00 45, 54 40 12, Էլ. Փոստ՝ pfp@americancouncils.am: