Սիսիանի համայնքապետարանում ս/թ հոկտեմբերի 24-ին, ժամը 11:00-ին տեղի է ունենալու հանրային քննարկում՝ ՀՀ Սյունիքի մարզի բազմաբնակավայր համայնքի 2019 թվականի տարեկան աշխատանքային պլանի նախագծի վերաբերյալ:
Հանրային քննարկմանը հրավիրվում են մասնակցելու համայնքի բնակիչներ, շահագրգիռ անձինք և կազմակերպություններ, ավագանու անդամներ ու փորձագետներ: Հանրային լսումների վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ կարող եք ուղարկել համայնքապետարանի էլեկտրոնային հասցեով sisiancity@mail.ru կամ անձամբ՝ այն գրավոր ներկայացնելով աշխատակազմին: