Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանը հայտարարում է բաց դասական աճուրդ համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերի համար.
1) Լոտ 1. Ն.Ստեփանյան 17/1 հասցեի 400քմ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը (վկ.26072017-09-0022, ծածկ. 09-006-0036-0010), 136800 (հարյուր երեսունվեց հազար ութ հարյուր) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ բնակելի տուն կառուցելու նպատակով,
2) Լոտ 2. Խանջյան 61/11 հասցեի 600քմ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը (վկ.16072014-09-0004, ծածկ. 09-006-0227-0044) 316800 (երեք հարյուր տասնվեց հազար ութ հարյուր) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ երկհարկանի բնակելի տուն կառուցելու նպատակով,
3) Լոտ 3. Լալայան 1/3 հասցեի 100քմ բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը (վկ.23102017-09-0031, ծածկ. 09-006-0041-0067) 52800 (հիսուներկու հազար ութ հարյուր) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ սպասարկման կետ կառուցելու նպատակով,
4) Լոտ 4. Հ.Ազոյան 30/1 հասցեի 300քմ բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը (վկ.23102017-09-0033, ծածկ. 09-006-0246-0015) 158400 (հարյուր հիսունութ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ սպասարկման կետ կառուցելու նպատակով:
5) Լոտ 5. Հ.Ազոյան 2/1-2 հասցեի 250քմ բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը (վկ.22092017-09-0009, ծածկ. 09-006-0240-0020) 132000 (հարյուր երեսուներկու հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ սպասարկման կետ կառուցելու նպատակով:
6) Լոտ 6. Գայի փողոց 13/11-1 հասցեի 140քմ բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը (վկ.14122017-09-0029, ծածկ. 09-006-0094-0186) 47880 (քառասունյոթ հազար ութ հարյուր ութսուն) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ սպասարկման կետ կառուցելու նպատակով:
7) Լոտ 7. Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող Որոտնավան բնակավայր Եռաբլուր թաղամաս 1 հասցեի էներգետիկ, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների 200քմ հողամասը (վկ.N21122017-09-0025, ծածկ. 09-078-0102-0037) 500000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ կապի աշտարակ կառուցելու նպատակով:
Աճուրդը տեղի կունենա 2018 թվականի օգոստոսի 10-ին ժամը 11:30-ին, Սիսիանի համայնքապետարանում` ք.Սիսիան, Սիսական 31 հասցեում:
Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի կայացման օրվանից 3 օր առաջ, ժամը 18:00-ին:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
ա) հայտ,
բ) աճուրդին մասնակցելու համար սահմանված 3000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր,
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր,
դ) տեղեկանք համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնից համայնքային բյուջեի հանդեպ պարտքեր չունենալու վերաբերյալ:
Աճուրդի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար գույքի մեկնարկային գնի 5%-ի չափով:
Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդի կանոնակարգին մասնակիցները կարող են ծանոթանալ ամեն օր ժամը 9:00–18:00 ընկած ժամանակահատվածում: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժին` ք.Սիսիան, Սիսական 31, հեռ. (0283)2-33-30 և (0283)2-49-88:
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ