Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանը հայտարարում է բաց մրցույթ համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերի համար.
1) Լոտ 1. Խանջյան փողոց 91/1-3 հասցեում գտնվող հասարակական կառուցապատման 60քմ հողամասը (վկ.13102017-09-0024, ծածկ. 09-006-0224-0187) սպասարկման կետ կառուցելու նպատակով, հողամասի տարեկան վարձավճարը 12000 (տասներկու հազար) ՀՀ դրամ մեկնարկային գինով, 50 տարի ժամկետով,
2) Լոտ 2. Որոտան փողոցի 2/1-8 հասցեում գտնվող հասարակական կառուցապատման 135քմ հողամասը (վկ.17012018-09-0015, ծածկ.09-006-0249-0154) սպասարկման կետ կառուցելու նպատակով, հողամասի տարեկան վարձավճարը 27000 (քսանյոթ հազար) ՀՀ դրամ մեկնարկային գինով, 50 տարի ժամկետով,
3) Լոտ 3. Զ. Անդրանիկ փողոցի 1/2-1 հասցեում գտնվող հասարակական կառուցապատման 30քմ հողամասը (վկ.22052018-09-0045, ծածկ.09-006-0092-0071) սպասարկման կետ կառուցելու նպատակով, հողամասի տարեկան վարձավճարը 6000 (վեց հազար) ՀՀ դրամ մեկնարկային գինով, 50 տարի ժամկետով:
Հողամասի համար սահմանափակումներ չկան:
Մրցույթը տեղի կունենա 2018 թվականի օգոստոսի 10-ին ժամը 10:00-ին, Սիսիանի համայնքապետարանում` ք.Սիսիան, Սիսական 31 հասցեում:
Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի կայացման օրվանից 3 օր առաջ, ժամը 18:00-ին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
ա) հայտ,
բ) մրցույթին մասնակցելու համար սահմանված 3000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր,
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր,
դ) տեղեկանք համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնից համայնքային բյուջեի հանդեպ պարտքեր չունենալու վերաբերյալ:
Մրցույթի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար հողամասի (գույքի) մեկնարկային գնի 5%-ի չափով:
Մրցույթի հաղթող է ճանաչվում լավագույն պայմաններ առաջարկած մասնակիցը:
Մրցույթի կանոնակարգին մասնակիցները կարող են ծանոթանալ ամեն օր ժամը 9:00–18:00 ընկած ժամանակահատվածում:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժին` ք.Սիսիան, Սիսական 31, հեռ. (0283)2-33-30 և (0283)2-49-88:
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ