Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանը հայտարարում է բաց մրցույթ համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերի համար.
1. Լոտ 1. Վարձակալության տրամադրել գյուղատնտեսական նշանակության անջրդի 3-րդ խմբի 1.3հա վարելահողը (վկ. 03052017-09-0022, ծածկ. 09-006-0339-0113)` գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման նպատակով, 55000 (հիսունհինգ հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով, 25 տարի ժամկետով:
2. Լոտ 2. Նար-Դոս փողոցի 7 հասցեում գտնվող հասարակական կառուցապատման 50քմ հողամասը (վկ.06092016-09-0015, ծածկ.09-006-0237-0093) սպասարկման կետ կառուցելու նպատակով, 1քմ հողամասի վարձավճարը տարեկան 200 ՀՀ դրամ մեկնարկային գնով, 50 տարի ժամկետով:
3. Լոտ 3. Շահումյան 72/48-1 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման 191քմ հողամասը (վկ. 17022016-09-0010, ծածկ. 09-006-0092-0066) կառուցապատման նպատակով, 50 տարի ժամկետով, 1քմ հողամասի վարձավճարը տարեկան 150 ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Հողամասի համար սահմանափակումներ չկան:
Մրցույթը տեղի կունենան 2017 թվականի սեպտեմբերի 20-ին ժամը 12:00-ին, Սիսիանի համայնքապետարանում` ք.Սիսիան, Սիսական 31 հասցեում:
Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի կայացման օրվանից 3 օր առաջ, ժամը 18:00-ին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
ա) հայտ,
բ) մրցույթին մասնակցելու համար սահմանված 3000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր,
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր,
դ) տեղեկանք համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսա-տնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնից համայնքային բյուջեի հանդեպ պարտքեր չունենալու վերաբերյալ:
Մրցույթի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար հողամասի վարձավճարի (գույքի) մեկնարկային գնի 5%-ի չափով:
Մրցույթի հաղթող է ճանաչվում լավագույն պայմաններ առաջարկած մասնակիցը:
Մրցույթի կանոնակարգին մասնակիցները կարող են ծանոթանալ ամեն օր ժամը 9:00–18:00 ընկած ժամանակահատվածում: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժին` ք.Սիսիան, Սիսական 31, հեռ. (0283)2-33-30 և (0283)2-49-88:
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ