Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի փետրվարի 10-ի N 84-Ա՝ «Հայաստանի Հանրապետության մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» որոշմամբ, Սիսիանի համայնքի ավագանին հայտարարում է մրցույթ, համայնքի կողմից խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամի ընտրության համար:
Մրցույթին կարող են մասնակցել 16-30 տարեկան այն երիտասարդները, որոնք՝
ա) ունեն երիտասարդական կազմակերպություններում տարբեր ծրագրերի կամ միջոցառումների մասնակցության փորձ.
բ) տիրապետում են երիտասարդներին առնչվող կրթական, սոցիալական, զբաղվածության, առողջապահական և մշակութային խնդիրներին.
գ) ունեն երիտասարդական քաղաքականության բնագավառում միջազգային կամ հանրապետական փորձ, պետական և հանրային կառավարման համակարգի, ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման առանձնահատկությունների իմացություն.
Մրցույթը կկայանա 2016թ. դեկտեմբերի 13-ին, ժամը 11:00-ին Սիսիանի համայնքապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է մինչև 2016թ. դեկտեմբերի 9-ը՝ ժամը 17:00:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ, ինչպես նաև դիմումի ձևը ստանալու համար կարող են դիմել Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմ (ք.Սիսիան, Սիսական 31), հեռ.՝ (0282) 2-33-30)։
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի
Սիսիանի համայնքապետարան