ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանը հայտարարում է բաց դասական աճուրդ համայնքային սեփականություն հանդիսացող 1995 թվականի արտադրության ԳԱԶ-31 054LL70 պետհամարանիշի տրանսպորտային միջոցը, 192512 /մեկ հարյուր իննսուներկու հազար հինգ հարյուր տասներկու/ ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Գույքի համար սահմանափակումներ չկան:
Աճուրդը տեղի կունենան 2016 թվականի հոկտեմբերի 6-ին ժամը 11:00-ին, Սիսիանի համայնքապետարանում` ք.Սիսիան, Սիսական 31 հասցեում:
Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի կայացման օրվանից 3 օր առաջ, ժամը 18:00-ին:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
ա) հայտ,
բ) աճուրդին մասնակցելու համար սահմանված 3000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր, գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր,
դ) տեղեկանք համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսա-տնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնից համայնքային բյուջեի հանդեպ պարտքեր չունենալու վերաբերյալ:
Աճուրդի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար գույքի մեկնարկային գնի 5%-ի չափով:
Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդի կանոնակարգին մասնակիցները կարող են ծանոթանալ ամեն օր ժամը 9:00–18:00 ընկած ժամանակահատվածում:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժին` ք.Սիսիան, Սիսական 31, հեռ. (0283)2-33-30 և (0283)2-49-88:
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ