ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանը հայտարարում է բաց դասական աճուրդ համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերի համար.
1) Լոտ 1. Գայի 1-1/7 հասցեի բնակավայրերի հասարակական կառուցապատման 210քմ հողամասը (վկ. 11022013-09-0227, ծածկ.09-006-0094-0195, կադաստրային արժեքը 1քմ համար 342 ՀՀ դրամ) 71820 (յոթանասունմեկ հազար ութ հարյուր քսան) ՀՀ դրամ մեկնարկային գնով, սպասարկման կետ կառուցելու նպատակով,
2) Լոտ 2. Գայի 1-1/11 հասցեի բնակավայրերի հասարակական կառուցապատման 96քմ հողամասը (վկ. 11022013-09-0238, ծածկ.09-006-0094-0198, կադաստրային արժեքը 1քմ համար 342 ՀՀ դրամ) 32832 (երեսուներկու հազար ութ հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ մեկնարկային գնով, սպասարկման կետ կառուցելու նպատակով,
3) Լոտ 3. Իսրայելյան 1/1-3 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման 960քմ հողամասը (վկ.27072015-09-0003, ծածկ.09-006-0223-0001, կադաստրային արժեքը 1քմ համար 528 ՀՀ դրամ) 506880 (հինգ հարյուր վեց հազար ութ հարյուր ութսուն) ՀՀ դրամ մեկնարկային գնով, բնակելի տուն կառուցելու նպատակով,
4) Լոտ 4. Խանջյան 3/1-1 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման 700քմ հողամասը (վկ.10022016-09-0029, ծածկ.09-006-0239-0224, կադաստրային արժեքը 1քմ համար 528 ՀՀ դրամ) 369600 (երեք հարյուր վաթսունինը հազար վեց հարյուր) ՀՀ դրամ մեկնարկային գնով, բնակելի տուն կառուցելու նպատակով,
5) Լոտ 5. Սիսական 76/4 հասցեի 1000քմ հողամասը (վկ.16032016-09-0016, ծածկ. 09-006-0106-0050, կադաստրային արժեքը 1քմ հողամասի՝ 528 դրամ) 528000 (հինգ հարյուր քսանութ հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտ կառուցելու նպատակով:
Աճուրդը տեղի կունենան 2016 թվականի հոկտեմբերի 6-ին ժամը 1100-ին, Սիսիանի համայնքապետարանում` ք.Սիսիան, Սիսական 31 հասցեում:
Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի կայացման օրվանից 3 օր առաջ, ժամը 18:00-ին:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
ա) հայտ,
բ) աճուրդին մասնակցելու համար սահմանված 3000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր,
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր,
դ) տեղեկանք համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսա-տնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնից համայնքային բյուջեի հանդեպ պարտքեր չունենալու վերաբերյալ:
Աճուրդի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար գույքի մեկնարկային գնի 5%-ի չափով:
Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդի կանոնակարգին մասնակիցները կարող են ծանոթանալ ամեն օր ժամը 9:00–18:00 ընկած ժամանակահատվածում:Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժին` ք.Սիսիան, Սիսական 31, հեռ. (0283)2-33-30 և (0283)2-49-88:
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ