Այսօր: Երեքշաբթի, 16 Հուլիսի 2019թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1316
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15.07.19 ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԱԲԱԹ
Անցնող շաբաթը հարուստ էր մշակութային միջոցառումներով: <Ուրախ ամառ-2019>  ծրագրի շրջանակներում կազմակերպվել էին  ժամանցային մի շարք միջոցառումներ: Ուրախ ամառ-ն այցելել էր  Սիսիանի համայնքի Ախլաթյան և Նորավան բնակավայրեր,  ծրագրի ստեղծագործական խմբի, տեղի մշակույթի կենտրոնների, դպրոցականների և նախակրթարանների սաների համատեղ ջանքերով  երեխաների առօրյան մի քանի ժամով լցվել էր ուրախ երգ ու պարով, տարատեսակ խաղերով:  Սիսիանի Սիսակ Նահապետի անվան հրապարակում կազմակերպվել էին բացօթյա համերգ դիսկոտեկ և կինոդիտում: Հուլիսի 12-ին Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում կազմակերպվել էր <Ինքնաճանաչումը՝ միասնականության գրավական> խորագիրը կրող ինտելեկտուալ խաղ-մրցույթ: ... Մանրամասն
15.07.19 «ՈՒՐԱԽ ԱՄԱՌ-2019» ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԱՅՍ ՇԱԲԱԹ...
  • Հուլիսի 16-ին՝ ժամը 18:30-ին «ՈւՐԱԽ ԱՄԱՌ»-ը Վաղատին բնակավայրում:
  • Հուլիսի 17-ին՝ ժամը 19:00-ին - ԿԻԹԱՌԱՀԱՐՆԵՐԻ ԵՐԵԿՈ՝ Սիսակ Նահապետի անվան հրապարակում:
  • Հուլիսի 19-ին՝ ժամը 19:00-ին - ԴԻՍԿՈՏԵԿ՝ Սիսակ Նահապետի անվան հրապարակում:
  • Հուլիսի 20-ին՝ ժամը 20:00-ին - ԿԻՆՈԴԻՏՈՒՄ՝ Սիսակ Նահապետի անվան հրապարակում:
  • Հուլիսի 21-ին՝ ժամը 18:30-ին «ՈւՐԱԽ ԱՄԱՌ»-ը Անգեղակոթ բնակավայրում:
11.07.19 ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽԱՂԵՐ-2019

Սիսիանի համայնքապետարանը հրավիրում է մասնակցելու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող «Տարեցների հանրապետական խաղեր-2019» սպորտային միջոցառմանը: Խաղերի համայնքային փուլը Սիսիանում կկայանա հուլիսի 19-ին՝ Սիսիանի շախմատի դպրոցում: Մասնակցել կարող են 63 տարեկանից բարձր տարիքի անձինք: Կանցկացվեն շախմատի, շաշկու և նարդու մրցումներ:

Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 18-ը՝ Սիսիանի շախմատի դպրոցում: Հաղթողները կմասնակցեն օգոստոսի 10-ից 20-ը կայանալիք մարզային փուլին: 

09.07.19 ԱՄԱՌԱՅԻՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱԿՈՉԸ՝ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Ամառային զորակոչի մեկնարկը Սիսիանում տրվեց հուլիսի 9-ին:Նորակոչիկները ճանապարհվեցին ավանդույթ դարձած արարողակարգով: Նրանք պատշաճ կերպով բուժզննում անցան, ապա հնարավորություն ունեցան  հրաժեշտ տալու ծնողներին ու հարազատներին: Ապագա զինվորները հավաքակայան մտան այն գիտակցումով, որ դարպասներից այն կողմ են թողնում քաղաքացիական օրերն ու հենց այդ վայրկյանից սկսվում է զինվորական կյանքը՝ սահմանված կանոններով ու պահանջներով:Նորակոչիկներին բարեմաղթանքներ հղելու և նրանց բարի ծառայություն մաղթելու էին եկել Սիսիանի համայնքապետարանի ղեկավար կազմը, Սյունիքի զինվորական կոմիսար Արարատ Մանուչարյանը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարգև քահանա Զեյնալյանը,  վետերան զինվորականներ և այլք: ... Մանրամասն
08.07.19 ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԳՏՆՎՈՒՄ Է ՄՈՆՏԵԼԻՄԱՐ ՔԱՂԱՔՈՒՄ
Սիսիանի քույր քաղաք Մոնտելիմարի քաղաքապետ Ֆրանկ Ռենյեի հրավերով Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը տիկնոջ՝ Շուշան Հովհաննիսյանի հետ այցելել է Մոնտելիմար: Հուլիսի 6-ին Մոնտելիմարի քաղաքպետարանում կայացել է Սիսիանի համայնքի ղեկավարի և Մոնտելիմարի քաղաքապետի պաշտոնական հանդիպումը, քննարկվել են  քույր քաղաքների հետագա համագործակցության և հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ մի շարք հարցեր: Հանդիպմանը ներկա են եղել նաև Մոնտելիմարի քույր քաղաքների՝ Ռասին, Ռիվոլի, Ռավենսբուրգ և այլն, ներկայացուցիչներ, որոնց հետ ևս հետագա համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Հուլիսի 7-ին Արթուր Սարգսյանը մասնակցել է հայտնի տոնակատարությանը, որին ... Մանրամասն
08.07.19 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՐԱԽ ԱՄԱՌ-2019 - ԱՅՍ ՇԱԲԱԹ

  • Հուլիսի 8-ին՝ ժամը 19:00-ին - ԴԻՍԿՈՏԵԿ՝ Սիսակ Նահապետի անվան հրապարակում:
  • Հուլիսի 9-ին՝ ժամը 17:00-ին - «ՈՒՐԱԽ ԱՄԱՌ»-ը՝ Ախլաթյան բնակավայրում:
  • Հուլիսի 11-ին՝ ժամը 17:00-ին - «ՈՒՐԱԽ ԱՄԱՌ»-ը՝ Նորավան բնակավայրում:
  • Հուլիսի 12-ին՝ ժամը 19:00-ին - ԴԻՍԿՈՏԵԿ՝ Սիսակ Նահապետի անվան հրապարակում:
  • Հուլիսի 14-ին՝ ժամը 20:00-ին - ԿԻՆՈԴԻՏՈՒՄ՝ Սիսակ Նահապետի անվան հրապարակում:
08.07.19 ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ
Հուլիսի 12-ին Սիսիանում կկազմակերպվի «Ինքնաճանաչումը միասնականության գրավական» խորագիրը կրող ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ:Մասնակցել կարող են Սիսիանի համայնքի 16-30 տարեկան երիտասարդներից կազմված թիմեր/Յուրաքանչյուր թիմում 5 մասնակից/:Մրցույթն անցկացվելու է «Գործենք միասին» ծրագրի շրջանակներում:Հայտերն ընդունվում են մինչև ս/թ հուլիսի 11-ը: Ցանկացողները կարող են դիմել Սիսիանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժին:«Գործենք միասին» ծրագիրը ֆինանսավորվում է Սիսիանի համայնքապետարանի, «Վորլդ Վիժն Հայաստանյան» Սյունիքի տարածքային ծրագրի և «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ... Մանրամասն
04.07.19 ՀՈՒԼԻՍԻ 4-ԻՆ ԿԱՅԱՑԱՎ ՍԻՍԻԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
Հուլիսի 4-ին կայացավ Սիսիանի համայնքի ավագանու արտահերթ նիստը՝ ավագանու 9  անդամների մասնակցությամբ: Նիստը վարում էր Սիսիանի համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանը: Օրակարգում ընդգրկված էին վեց հարցեր։ Առաջին հարցը  Սիսիանի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 104-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին էր: Բյուջեում փոփոխությունները կկատարվեն սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում գնման գործընթացի մեկնարկի  և համայնքի կողմից գույքի ձեռքբերման նպատակով։ Ավագանուն ներկայացվեց Սիսիանի համայնքի բյուջեի 2019 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքը՝ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 07.06.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 07.06.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 23.05.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 26.04.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.04.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 07.03.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 15.02.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 25.01.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 11.12.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 20.11.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 10.10.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 28.08.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 03.08.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.07.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 05.06.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.04.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 27.03.2018
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ 16.02.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31

(0283) 23330

sisiancity@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner