Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 88
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 63-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հուլիսի 2020 թվականի N 63-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԱՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, 76-րդ հոդվածի 1-ին և 5-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության  2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշումը, 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման կարգի 46.2 կետը, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի»  2020 թվականի հուլիսի 1-ի թիվ 80 դրական եզրակացությունն ու Ալիկ Վալերիկի Հայրապետյանի 2019 թվականի սեպտեմբերի 19-ի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով  12  կողմ,   -   դեմ,   -   ձեռնպահ

1.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Շաքի բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում (համաձայն հատակագծի) կատարել փոփոխություն և քաղաքացի Ալիկ Վալերիկի Հայրապետյանին վարձակալության  իրավունքով պատկանող, գյուղատնտեսական նշանակության հողեր կատեգորիայի արոտներից 0.0746հա հողամասը փոխադրել բնակավայրերի հողեր կատեգորիա՝ հասարակական կառուցապատման հողեր գործառնական նշանակությամբ:

2. Սույն որոշման 1-ին կետով բնակավայրերի հողեր կատեգորիա՝ հասարակական կառուցապատման հողեր գործառնական նշանակությամբ փոխադրված 0.0746հա հողամասն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրել նախապատվության իրավունք ունեցող անձին հանգստի գոտի կառուցելու նպատակով, 25 տարի ժամկետով, տարեկան 1քմ՝ 100 ՀՀ դրամ արժեքով:

3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:


Կողմ -12

ԱՅՎԱԶՅԱՆ Վ.

ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ.

ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ.

ԳԵՎՈՐԳՅԱՆ Գ.

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Հ.

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ա.

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Մ.

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Է.

ՂԱՐԻԲՅԱՆ Բ.

ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ Ա.

ՊՈՂՈՍՅԱՆ Վ.

ՍՏԵՓԱՆՅԱՆ Բ.

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.00 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner