Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 24-րդ կետերով ու հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին» N02-Ն հրամանով հաստատված կարգի 1-ին կետը և 10-րդ կետի 1-ին պարբերությունը` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի «Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի օր նշանակել 2020 թվականի սեպտեմբերի 2-ը:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի հայտարարության տեքստը՝ համաձայն հավելվածի:
3. Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: