Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով ու նկատի ունենալով «Արծրուն-Միրաք» ՍՊԸ-ի տնօրեն Արծրուն Վահանի Ղազարյանի 2020 թվականի մայիսի 13-ի դիմումը՝ որոշում եմ.
1․ Լուծել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի նախկին Շաքի համայնքի և «Արծրուն-Միրաք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2008 թվականի նոյեմբերի 11-ին կնքված (վկ․՝ 2613546) 3.39հա և (վկ.՝ 2613545) 1.38հա արդյունաբերության, ընդերքօգտագործման նշանակության հողամասերի վարձակալության պայմանագիրը:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: