Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածով ու Հողային օրենսգրքի 9-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» N 1066-Ն որոշումն ու նկատի ունենալով Ջիվան Արսենի Մարգարյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Սիսիանի համայնքի Հացավան բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նշանակության ցածրարժեք վարելահողերից 6.044հա հողամասի /կադաստրային ծածկագիր՝ 09-057-104-006/ հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ 5-րդ կարգի ջրովի բազմամյա տնկարկների` գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով:
2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: