Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

ՈՐՈՇՈՒՄ

20 փետրվարի 2020 թվականի թիվ 245-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 77-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածի պահանջներով՝ որոշում եմ.

1. Սիսիանի համայնքի գույքագրման փաստաթղթերում կատարել լրացումներ և գույքացանկ ներառել <<ՎԱՎ ՇԻՆ» ՍՊԸ-ից ձեռք բերված 1 հատ բենզինային գեներատոր LEK՝ 520 000 /հինգ հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ արժեքով, 1 հատ պոլիէթիլենային խողովակների զոդման սարք՝ 40 000 /քառասուն հազար/ ՀՀ դրամ արժեքով, 1 հատ գայլիկոնիչ DEWULT՝ 80 000 /ութսուն հազար/ ՀՀ դրամ արժեքով, 1 հատ եռակցման սարք DENZEL՝ 96 000 /իննսունվեց հազար/ ՀՀ դրամ արժեքով, 1 հատ հարվածային գայլիկոնիչ RTRMAX՝ 115 000 /մեկ հարյուր տասնհինգ հազար/ ՀՀ դրամ արժեքով, 1 լրակազմ գործիքների հավաքածու՝ 100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով:

2. Համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և սոցիալ-տնտեսական զարգացման բաժնին՝ գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները ներկայացնել համայնքի ավագանու առաջիկա նիստի հաստատմանը:

 

Համայնքի ղեկավար՝                                 Ա. ՍԱՐԳՍՅԱՆ 


2020թ. փետրվարի 20
ք.Սիսիան