Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

ՈՐՈՇՈՒՄ

20 հունվարի 2021 թվականի թիվ 043-Ա

«ԱՐՏ - ԳԱԶ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԳԱԶԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի  24-րդ կետով և 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշումն ու նկատի ունենալով «Արտ-Գազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայտը՝ որոշում եմ.

1.Բավարարել Սիսիանի համայնքի, Սիսիան-Իշխանասար խճուղում գործող «Արտ-Գազ» ՍՊԸ-ի 2021 թվականի համար ներկայացրած հայտը` հեղուկացված գազերի վաճառքի թույլտվություն ստանալու մասին:

2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնին՝ 3 օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՍԱՐԳՍՅԱՆ


2021թ. հունվարի 20
ք.Սիսիան