Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

ՈՐՈՇՈՒՄ

20 փետրվարի 2020 թվականի թիվ 247-Ա

ԱԻԴԱ ՀԱԿՈԲ ԱՐԱԲՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԱԶԵԼԻ ԳԱՎՐՈՒՇԻ ՄԱԹևՈՍՅԱՆԻՆ ԽՆԱՄԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի 134-րդ և 135-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության 9-րդ մասի 1-ին կետի ա) ենթակետը և նկատի ունենալով Սիսիան քաղաքի Սիսական 11/14 հասցեի բնակիչ Նազելի Գավրուշի Մաթևոսյանի դիմումն ու Սիսիանի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2020 թվականի փետրվարի 20-ի եզրակացությունը` որոշում եմ.

1. Անչափահաս Աիդա Հակոբ Արաբյանի (ծնված` 25.10.2011թ., ծննդ. վկ.` ԱԲ 159297) նկատմամբ խնամակալ նշանակել տատիկին` Սիսիան քաղաքի Սիսական 11/14 հասցեի բնակիչ Նազելի Գավրուշի Մաթևոսյանի (ծնված` 23.08.1959թ., ն/ք.` 008009276, տրված` 04.04.2016թ., 051-ի կողմից):

2.Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՍԱՐԳՍՅԱՆ


2020թ. փետրվարի 20
ք.Սիսիան