Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

ՈՐՈՇՈՒՄ

23 մայիսի 2020 թվականի թիվ 451-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՌՆԱԿՈԹ ԵՎ ԻՇԽԱՆԱՍԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի  2020 թվականի հունվարի 29-ի թիվ 28-Ա որոշմամբ հաստատված  «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի բնակչության պաշտպանության համակարգի նախապատրաստման 2020թ. հիմնական միջոցառումների պլան»-ի 5.2 կետի 5.2.5 ենթակետը՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Բռնակոթ և Իշխանասար բնակավայրերում 2020թ. հունիսի 9-ին անցկացնել շտաբային ուսումնավարժություն «Կենդանիների անասնահամաճարակի բռնկման դեպքում կանխարգելման և ախտահանման միջոցառումների կազմակերպումը և իրականացումը բնակչության պաշտպանությանն ուղղված աշխատանքներում» թեմայով։

2. Սիսիանի համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանին նշանակել ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետ ու շտաբը համալրել համապատասխան ծառայությունների պետերով՝  պատրաստ վիճակի պահելով համայնքի ուժերը և միջոցները: 

3. ՈՒսումնավարժությունում ընդգրկել`

1) Սիսիանի համայնքապետարանի ղեկավար կազմին,

2) ուսումնավարժության բնակավայրերի վարչական ղեկավարներին,

3) Սիսիանի համայնքի ՔՊ ծառայությունների պետերին,

4) Սիսիանի համայնքի անասնաբույժներին:

 4. Հաստատել ուսումնավարժության նախապատրաստման օրացուցային պլանը և ապահովել պլանով նախատեսված միջոցառումների սահմանված ժամկետներում կատարումը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՍԱՐԳՍՅԱՆ


2020թ. մայիսի 23
ք.Սիսիան