Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

ՈՐՈՇՈՒՄ

04 մարտի 2021 թվականի թիվ 249-Ա

ՔԱՂԱՔԱՑԻ ԱԼԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ մասի 124-րդ կետով և նկատի ունենալով Ալիկ Վալերիկի Հայրապետյանի դիմումը՝ որոշում եմ.

1. Բավարարել քաղաքացի Ալիկ Հայրապետյանի դիմումը Սիսիանի համայնքի Շաքի բնակավայրի Ձորամիջի փողոց, թիվ 11 հասցեում նոր կառուցվող սանհանգույցի և ծածկոցի շինարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ և տալ շինարարության թույլտվություն:

2. Աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնին` իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՍԱՐԳՍՅԱՆ


2021թ. մարտի 04
ք.Սիսիան