Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

ՈՐՈՇՈՒՄ

21 փետրվարի 2020 թվականի թիվ 251-Ա

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 48-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 97-Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2018 թվականի մարտի 13-ի թիվ 27-Ա որոշման հավելվածն ու նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության հանձնաժողովի 2020 թվականի փետրվարի 20-ի թիվ 3 արձանագրությունը` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 97-Ա որոշման բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 10-րդ բաժնի 7-րդ խմբի 1-ին դասով (սոցիալական պաշտպանություն) նախատեսված միջոցների հաշվին տրամադրել դրամական օգնություն Սիսիանի համայնքի ներքոհիշյալ բնակիչներին՝

1) Զաբել Յուրիկի Վարդանյանին (անձն.՝ AR0430086, տրված՝ 18.08.2017թ., 051-ի կողմից) 40.000 (քառասուն հազար) ՀՀ դրամ,

2) Գրիգորի Բենիկի Տոռոզյանին (ն/ք՝ 007053820, տրված՝ 24.08.2015թ., 051-ի կողմից) 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ,

3) Սամվել Առաքելի Բաղիկյանին (ն/ք՝ 008010076, տրված՝ 01.04.2016թ., 051-ի կողմից) 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ:

2. Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՍԱՐԳՍՅԱՆ


2020թ. փետրվարի 21
ք.Սիսիան