Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

ՈՐՈՇՈՒՄ

25 սեպտեմբերի 2020 թվականի թիվ 768-Ա

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ մասի 124-րդ կետով և նկատի ունենալով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանի դիմումը՝ որոշում եմ.

1. Բավարարել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանի դիմումը Սիսիանի համայնքի Դարբաս բնակավայրի 8-րդ փողոց, թիվ 5 հասցեում փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ և տալ շինարարության թույլտվություն:

2. Աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնին` իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՍԱՐԳՍՅԱՆ


2020թ. սեպտեմբերի 25
ք.Սիսիան