Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

ՈՐՈՇՈՒՄ

22 մայիսի 2020 թվականի թիվ 446-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՇՈՏԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 7/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 53-րդ և 55-րդ կետերն ու նկատի ունենալով   Արևհատ Սամվելի Սարգսյանի 2020 թվականի մայիսի 21-ի դիմումը՝ որոշում եմ.

1.Սիսիանի համայնքի Աշոտավան բնակավայրի 1-ին փողոց, թիվ 7/1 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ 0.12հա տնամերձ հողամասը (ծածկ.` 09-015-0007-0023) և նրա վրա կառուցված 104.2քմ բնակելի տունը, վերահասցեավորել և տրամադրել   Աշոտավան բնակավայր, 1-ին փողոց, 7-րդ շենք, թիվ 8/1 հասցեն:
2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՍԱՐԳՍՅԱՆ


2020թ. մայիսի 22
ք.Սիսիան