Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

ՈՐՈՇՈՒՄ

22 մայիսի 2020 թվականի թիվ 450-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԽԿԻՆ ՇԱՔԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՎԱՐԴԱՆ ՅՈՒՐԻԿԻ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով ու նկատի ունենալով Վարդան Յուրիկի Մանգասարյանի 2020 թվականի մայիսի 13-ի դիմումը՝ որոշում եմ.

1․ Լուծել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի նախկին Շաքի համայնքի և Վարդան Յուրիկի Մանգասարյանի միջև 2008 թվականի նոյեմբերի 11-ին կնքված (վկ․՝ 2613547) 1.26հա արդյունաբերության, ընդերքօգտագործման նշանակության հողամասի վարձակալության պայմանագիրը: 

2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՍԱՐԳՍՅԱՆ


2020թ. մայիսի 22
ք.Սիսիան