Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

ՈՐՈՇՈՒՄ

02 մարտի 2021 թվականի թիվ 248-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԻՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 51-րդ կետերն ու նկատի ունենալով «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Բադալյանի դիմումը՝ որոշում եմ.

1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Աղիտու բնակավայրում գտնվող անշարժ գույքը՝ 2.18253հա  հողամասը (ծածկ.` 09-011-0107-0009), համաձայն հատակագծի, հասցեավորել և տրամադրել Աղիտու բնակավայր, Մ-2 մայրուղի, թիվ 1 հասցեն:

2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՍԱՐԳՍՅԱՆ


2021թ. մարտի 02
ք.Սիսիան