Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

ՈՐՈՇՈՒՄ

21 հունվարի 2021 թվականի թիվ 050-Ա

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԼԻԱՆԱ ԹԱՆԳՅԱՆԻՆ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՈՒ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ և 6-րդ կետերն ու նկատի ունենալով անհատ ձեռնարկատեր Լիանա Թանգյանի հայտը՝ որոշում եմ.

1. Բավարարել Սիսիանի համայնքի Բռնակոթ բնակավայրի Երիտասարդական փողոցի թիվ 4 հասցեում գործող Ա/Ձ Լիանա Թանգյանի 2021 թվականի համար ներկայացրած հայտը` ոգելից խմիչքների ու ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն ստանալու մասին՝ եռամսյակային 5․000 ՀՀ դրամ վճարով։

2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնին՝ 3 օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն:

 

Համայնքի ղեկավար՝                                 Ա. ՍԱՐԳՍՅԱՆ 


2021թ. հունվարի 21
ք.Սիսիան