Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

ՈՐՈՇՈՒՄ

20 փետրվարի 2020 թվականի թիվ 248-Ա

ԷԴՈՒԱՐԴ ԱՐԹՈՒՐ ՇԱԲՈՅԱՆԻՆ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի 109-րդ և 110-րդ հոդվածներով, «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության 8-րդ մասի 3-րդ կետը, 9-րդ մասի 2-րդ կետի բ) ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի թիվ 962-Ն որոշմամբ սահմանված կարգի 5-րդ և 9-րդ կետերը, հիմք ընդունելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (քաղ. գործ թիվ ԵԴ/6802/02/19) 2019 թվականի հոկտեմբերի 30-ի վճիռը և նկատի ունենալով Սիսիանի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2020 թվականի փետրվարի 20-ի եզրակացությունը` որոշում եմ.

1. Անչափահաս Էդուարդ Արթուր Շաբոյանին (ծնված` 19.02.2017թ., ծննդյան վկ.` ԱԲ 5458886) հաշվառել որպես առանց ծնողական խնամքի մնացած:

2. Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

 

Համայնքի ղեկավար՝                                 Ա. ՍԱՐԳՍՅԱՆ 


2020թ. փետրվարի 20
ք.Սիսիան