Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

ՈՐՈՇՈՒՄ

21 հունվարի 2021 թվականի թիվ 045-Ա

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԼԻԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՈՒ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ և 6-րդ կետերն ու նկատի ունենալով անհատ ձեռնարկատեր Լիաննա Հովհաննիսյանի հայտը՝ որոշում եմ.

1. Բավարարել Սիսիան քաղաքի Չարենցի 8/16 հասցեում գործող Ա/Ձ Լիաննա Հովհաննիսյանի 2021 թվականի համար ներկայացրած հայտը` ոգելից խմիչքների ու ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն ստանալու մասին՝ եռամսյակային 30․000 ՀՀ դրամ վճարով։

2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնին՝ 3 օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՍԱՐԳՍՅԱՆ


2021թ. հունվարի 21
ք.Սիսիան