Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

ՈՐՈՇՈՒՄ

11 սեպտեմբերի 2020 թվականի թիվ 760-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՔԱՂԱՔԻ ՈՐՈՏԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 2/1-1,2 ՀԱՍՑԵԻ 0.0047ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,  հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի  «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոխելու կարգը հաստատելու մասին» թիվ 88-Ն որոշումը ու նկատի ունենալով Մարգարիտ Լյուդվիգի Միրզոյանի   2020 թվականի սեպտեմբերի 10-ի դիմումը՝   որոշում եմ.

1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Որոտան փողոց, թիվ 2/1-1,2  հասցեի 0.0047հա հողամասի (ծածկ.՝ 09-006-0249-0140)  վրա կառուցված շինության՝ 36.2քմ ավտոտնակի, գործառնական նշանակությունը փոխել բնակելի տան:

2.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին ՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:

3. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման մեկամսյա ժամկետում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՍԱՐԳՍՅԱՆ


2020թ. սեպտեմբերի 11
ք.Սիսիան