Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

ՈՐՈՇՈՒՄ

19 փետրվարի 2020 թվականի թիվ 244-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի ԹԻՎ 87-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով ու 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով ու նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 2020 թվականի փետրվարի 1-ի թիվ Կ-01022020-09-0102 որոշումն ու Սուրեն Վաղուշի Հովհանննիսյանի 2020 թվականի փետրվարի 3-ի դիմումը` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ղեկավարի 2020 թվականի հունվարի  23-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Սյունիքի 5-րդ փողոցում գտնվող տնամերձ  հողամասում ինքնակամ կառուցված շենք-շինություններն օրինականացնելու, հողամասին կից ավել տիրապետվող 0.03հա հողամասը Սուրեն Վաղուշի Հովհանննիսյանի սեփականությունը ճանաչելու և վերահասցեավորելու մասին» թիվ 87-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագրում «հասցեավորել» բառը փոխարինել «վերահասցեավորել» բառով,

2) որոշման նախաբանում «50-րդ  և 51-րդ» բառերը փոխարինել «53-րդ և 55-րդ» բառերով,

2) որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի սյունիքի 5-րդ փողոց թիվ 5 հասցեում գտնվող  տնամերձ հողամասը վերահասցեավորել և տրամադրել Սյունիքի 5-րդ փողոց, թիվ 5/1 հասցեն»:

2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքի պետական գրանցման:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՍԱՐԳՍՅԱՆ


2020թ. փետրվարի 19
ք.Սիսիան