Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

ՈՐՈՇՈՒՄ

23 սեպտեմբերի 2020 թվականի թիվ 766-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԱՆԱՀԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՎԻԴՈՆ ՔԱՐԱՄՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ և 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 51-րդ կետերն ու նկատի ունենալով Գվիդոն Հրանդիկի Քարամյանի՝ կամովին հողամասից հրաժարվելու մասին 2020 թվականի սեպտեմբերի 17-ի դիմումը՝ որոշում եմ.

1.ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Թանահատ բնակավայրում գտնվող անշարժ գույքը՝ 0.255հա հողամասը (վկ.` 1056590) հասցեավորել և տրամադրել Թանահատ բնակավայր, 4-րդ փողոց, թիվ 5 հասցեն:

2. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Թանահատ բնակավայրի, 4-րդ փողոց, թիվ 5 հասցեում գտնվող Գվիդոն Քարամյանին սեփականության իրավունքով պատկանող 0.255հա հողամասը ճանաչել համայնքային սեփականություն:

3. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՍԱՐԳՍՅԱՆ


2020թ. սեպտեմբերի 23
ք.Սիսիան