ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
ՈՐՈՇՈՒՄ
22 մայիսի 2020 թվականի թիվ 445-Ա
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ և 6-րդ կետերն ու նկատի ունենալով անհատ ձեռնարկատեր Արմեն Հարությունյանի հայտը՝ որոշում եմ.
1.Բավարարել Սիսիանի համայնքի Շամբ բնակավայրի 1-ին փողոցի թիվ 35 հասցեում գործող Ա/Ձ Արմեն Հարությունյանի 2020 թվականի համար ներկայացրած հայտը՝ ոգելից և ալկոհոլային խմիչքների իրացման թույլտվություն ստանալու մասին՝ եռամսյակային 10․500 ՀՀ դրամ վճարով։
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնին՝ 3 օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
2020թ. մայիսի 22
ք.Սիսիան