Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

ՈՐՈՇՈՒՄ

25 սեպտեմբերի 2020 թվականի թիվ 767-Ա

ԼԵՆԱԴ ԴԱՆԻԵԼԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 48-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 97-Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2018 թվականի մարտի 13-ի թիվ 27-Ա որոշման հավելվածն ու նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 15 արձանագրությունը` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 97-Ա որոշման բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 10-րդ բաժնի 7-րդ խմբի 1-ին դասով (սոցիալական պաշտպանություն) նախատեսված միջոցների հաշվին տրամադրել դրամական օգնություն ք.Սիսիան, Սյունիքի փ.5, տ.3 հասցեի բնակիչ Լենադ Դանիելի Հայրապետյանին (անձն.՝ AS0238315, տրված՝ 20.06.2018թ., 051- ի կողմից) 40.000 (քառասուն հազար) ՀՀ դրամ: 

2. Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՍԱՐԳՍՅԱՆ


2020թ. սեպտեմբերի 25
ք.Սիսիան