ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
ՈՐՈՇՈՒՄ
21 հունվարի 2021 թվականի թիվ 044-Ա
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐՄԱՆ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՈՒ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ և 6-րդ կետերն ու նկատի ունենալով անհատ ձեռնարկատեր Արման Դավթյանի հայտը՝ որոշում եմ.
1. Բավարարել Սիսիան քաղաքի Որոտան 1-25/3 հասցեում գործող Ա/Ձ Արման Դավթյանի 2021 թվականի համար ներկայացրած հայտը` ոգելից խմիչքների ու ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն ստանալու մասին՝ եռամսյակային 26․000 ՀՀ դրամ վճարով։
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնին՝ 3 օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
2021թ. հունվարի 21
ք.Սիսիան