Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 88
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 1
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԶՄՈՒՄ ՄԻԱՎՈՐՎԱԾ ՆԱԽԿԻՆ ԱՇՈՏԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱՇՈՏԱՎԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՓԲԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 68-րդ հոդվածի 2-րդ մասով, 69-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, 116-րդ հոդվածի 2-րդ մասով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով, 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով ու հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով      կողմ,       դեմ,       ձեռնպահ

1. Լուծարել նախկին Աշոտավանի համայնքի «Աշոտավանի մանկապարտեզ» փակ բաժնետիրական ընկերությունը:

2. Նշանակել  նախկին Աշոտավանի համայնքի «Աշոտավանի մանկապարտեզ» ՓԲԸ լուծարման հանձնաժողով (լուծարող) հետևյալ կազմով՝
1) Արմեն Բեգլարյան - Աշոտավան բնակավայրի վարչական ղեկավար, հանձնաժողովի նախագահ, 
2) Օսաննա Մարկոսյան - համայնքապետարանի աշխատակազմի կազմակերպական բաժնի պետի տեղակալ, հանձնաժողովի անդամ, 
3) Լուսինե Արտեմյան - «Աշոտավանի մանկապարտեզ» ՓԲԸ-ի տնօրեն, հանձնաժողովի անդամ:
3.  «Աշոտավանի մանկապարտեզ» ՓԲԸ-ի լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետ սահմանել  http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում լուծարման մասին հայտարարության հրապարակման պահից 2 ամիս:

4. Լուծարման հանձնաժողովին՝ լուծարումն իրականացնել Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված՝ իրավաբանական անձի լուծարման կարգի պահանջներին համապատասխան:

5. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՅԿՈՒՀԻ ԲԼԲՈՒԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(12.03 Կբ) հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner