Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 96-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով  11  կողմ,   դեմ,   ձեռնպահ

1.Սիսիանի համայնքի գույքագրման փաստաթղթերում կատարել լրացումներ և գույքացանկ ներառել  ՀՏԶՀ-ից անհատույց ստացված ԳՍ 10.07 մակնիշի Գրեյդեր  1 հատ՝ 33500000 /երեսուներեք միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, ՈՒԱԶ 390945 մակնիշի արտաճանապարհային և տեխնիկական սպասարկման ավտոմեքենա 1 հատ՝ 7100 000 /յոթ միլիոն մեկ հարյուր հազար / ՀՀ դրամ արժեքով, համայնքի կողմից ձեռք բերված  բենզինային գեներատոր 1 հատ՝ 990000 /ինը հարյուր իննսուն հազար/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, անխափան սնուցման սարքեր /Mercury Elite 850 Pro 30 հատ՝ 780000 /յոթ հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ արժեքով, 200 գծմ D=50մմ խմելու ջրի խողովակ՝ 140000 /մեկ հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ արժեքով Շաքի բնակավայրի համար և 120 գծմ D=63մմ խմելու ջրի  խողովակ՝ 132000 /մեկ հարյուր երեսուներկու հազար/ ՀՀ դրամ արժեքով, 700 գծմ D=32մմ խմելու ջրի խողովակ՝ 189000 /մեկ հարյուր ութսունինը հազար/ՀՀ դրամ արժեքով՝ Նժդեհ բնակավայրի համար:

2. Սիսիանի համայնքի գույքագրման փաստաթղթերում կատարել փոփոխություններ և գույքացանկից հանել համայնքի սեփականություն հանդիսացող բժշկական սարքավորումները` համաձայն հավելվածի:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՐԵՏԱ ԹՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(12.75 Կբ)
(15.61 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner