Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 135
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 19
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 96-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով  11  կողմ,   դեմ,   ձեռնպահ

1.  Սիսիանի համայնքի գույքագրման փաստաթղթերում կատարել լրացումներ և գույքացանկ ներառել նոր ձեռք բերված գույքը՝ 

1) 1 հատ բենզինային գեներատոր LEK՝ 520000 /հինգ հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ արժեքով, 1 հատ պոլիէթիլենային խողովակների զոդման սարք՝ 40000 /քառասուն հազար/ ՀՀ դրամ արժեքով, 1 հատ գայլիկոնիչ DEWULT ՝ 80000 /ութսուն հազար/ ՀՀ դրամ արժեքով, 1 հատ եռակցման սարք DENZEL՝ 96000 /իննսունվեց հազար/ ՀՀ դրամ արժեքով, 1 հատ հարվածային գայլիկոնիչ RTRMAX՝ 115000 /մեկ հարյուր տասնհինգ հազար/ ՀՀ դրամ արժեքով, 1 լրակազմ գործիքների հավաքածու՝ 100000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով, 

2) «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի կողմից նվիրատվության թիվ ԱԼՀ-09/19 պայմանագրով ստացված փողոցների արտաքին լուսավորության համակարգերը՝ Լոր բնակավայրում /37 հատ հենասյուն/՝ 7968229/յոթ միլիոն ինը հարյուր վաթսունութ հազար երկու հարյուր քսանինը/ ՀՀ դրամ համակարգի ընդհանուր արժեքով և Վաղատին բնակավայրում /27 հատ հենասյուն/՝ 6654328 /վեց միլիոն վեց հարյուր հիսունչորս հազար երեք հարյուր քսանութ// ՀՀ դրամ համակարգի ընդհանուր արժեքով,

3) Սուբվենցիոն ծրագրով Որոտնավան բնակավայրում կառուցված 3630 գծմ ոռոգման համակարգը՝ 50140916 /հիսուն միլիոն հարյուր քառասուն հազար ինը հարյուր տասնվեց/ ՀՀ դրամ արժեքով,

2.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՐԵՏԱ ԹՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.99 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner