Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ և 6-րդ կետերն ու նկատի ունենալով անհատ ձեռնարկատեր Սամվել Դովլաթյանի հայտը` որոշում եմ.
1. Բավարարել Սիսիան քաղաքի Սպանդարյան 66 հասցեում գործող Ա/Ձ Սամվել Դովլաթյանի 2020 թվականի համար ներկայացրած հայտը` հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվություն ստանալու մասին:
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնին` 3 օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն: