Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով ու նկատի ունենալով «ՍՄՍՀ-ՀԲՄԱՇՁԲ-20/2» ծածկագրով գնումների պատասխանատու ստորաբաժանումների 2020 թվականի հուլիսի 14-ի թիվ 1 արձանագրությունը՝ որոշում եմ.
1.«ՍՄՍՀ-ՀԲՄԱՇՁԲ-20/2» ծածկագրով գնումներ կատարելու նպատակով ստեղծել գնահատող հանձնաժողով հետևյալ կազմով.
1) Վ. Իվանյան - համայնքի ղեկավարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ,
2) Վ. Այվազյան - աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ,
3) Կ. Հարությունյան- աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ,
4) Լ. Միրաբյան - աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և սոցիալ-տնտեսական զարգացման բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ,
5) Հ. Հովհաննիսյան - աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ:
2.Գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել ֆինանսատնտեսագիտական և սոցիալ-տնտեսական զարգացման բաժնի գլխավոր մասնագետ Ն. Հարությունյանին:
3. Գնահատող հանձնաժողովի առաջին նիստը հրավիրել 2020 թվականի հուլիսի 14-ին, ժամը 17:00-ին: