Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով և 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ, - դեմ, - ձեռնպահ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերը բաց մրցույթով վարձակալության տրամադրելու մասին» թիվ 08-Ա որոշման մեջ կատարել լրացում և որոշման հավելվածը լրացնել «263» կետով:
հ/հ
|
Հողի տեսակը
|
Հողի խումբը
|
Հողամասի ծածկագիրը
|
Հողամասի մակերեսը հա
|
Վարձակալության վարձավճարի մեկնարկային գնի չափ 1հա, ՀՀ դրամ
|
263
|
Անջրտի խոտհարք
|
4
|
09-013-0215
|
4.7592
|
2685
|
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
|