Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ և 24-րդ կետերով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 96-րդ հոդվածի 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության արոտավայրերի և խոտհարքների օգտագործման կարգը սահմանելու մասին» թիվ 389-Ն որոշումը և Սիսիանի համայնքի ավագանու 2018 թվականի հուլիսի 19-ի թիվ 50-Ա, 51-Ա որոշումներն ու նկատի ունենալով Մանվել Գրիշայի Ավագյանի 2018 թվականի հուլիսի 19-ի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող Վաղատին բնակավայրում գտնվող 40հա արոտավայրը՝ համաձայն հավելվածի, տարեկան 103200 (հարյուր երեք հազար երկու հարյուր) ՀՀ դրամ վարձավճարով, 3 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել Սիսիանի համայնքի Վաղատին բնակավայրի բնակիչ Մանվել Գրիշայի Ավագյանին (անձն.՝ AM0448763, տրված՝ 08.09.2011թ., 051-ի կողմից)՝ արոտ կազմակերպելու նպատակով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող օրենքով սահմանված գործառույթները: