Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 108
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 9
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ և 3-րդ մասով ու 67-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով Սիսիանի համայնքի ավագանու 2019  թվականի հունվարի 5-ի  թիվ 03-Ն որոշումն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով  12  կողմ,   -  դեմ,   -  ձեռնպահ  

1.2019 թվականին բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը.

1) ք. Սիսիան, Խանջյան փողոց 113 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման 450քմ հողամասը (վկ. 18012019-09-0021, ծածկ. 09-006-0227-0057) 237600 (երկու հարյուր երեսունյոթ հազար վեց հարյուր) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ բնակելի տուն կառուցելու նպատակով,

2) ք. Սիսիան, Խանջյան փողոց 115 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման 600քմ հողամասը (վկ. 18012019-09-0010, ծածկ. 09-006-0227-0058) 316800 (երեք հարյուր տասնվեց հազար ութ հարյուր) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ բնակելի տուն կառուցելու նպատակով,

 3) ք. Սիսիան, Խանջյան փողոց 117 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման 600քմ հողամասը (վկ. 18012019-09-0019, ծածկ. 09-006-0227-0056) 316800 (երեք հարյուր տասնվեց հազար ութ հարյուր) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ բնակելի տուն կառուցելու նպատակով,

 4)ք. Սիսիան, Խանջյան փողոց 61/8 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման 600քմ հողամասը (վկ. 07122015-09-0017, ծածկ. 09-006-0227-0047) 316800 (երեք հարյուր տասնվեց հազար ութ հարյուր) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ բնակելի տուն կառուցելու նպատակով,

5) ք. Սիսիան, Որոտան փողոց 6/1-6 հասցեում գտնվող հասարակական կառուցապատման 45քմ հողամասը (վկ. 18012019-09-0020, ծածկ. 09-006-0249-0161) 45000 (քառասունհինգ հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ սպասարկման կետ կառուցելու նպատակով,

6) ք. Սիսիան, Որոտան փողոց 6/1-5 հասցեում գտնվող հասարակական կառուցապատման 45քմ հողամասը (վկ. 18012019-09-0022, ծածկ. 09-006-0249-0162) 45000 (քառասունհինգ հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ սպասարկման կետ կառուցելու նպատակով,

7) ք. Սիսիան, Հովիկ Ազոյան փողոց 2/2-3 հասցեում գտնվող հասարակական կառուցապատման 44քմ հողամասը (վկ. 07122018-09-0011, ծածկ. 09-006-0239-0239) 44000 (քառասունչորս հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ սպասարկման կետ կառուցելու նպատակով,

8) ք. Սիսիան, Շահումյան փողոց 98/1-2 հասցեում գտնվող հասարակական կառուցապատման 108քմ հողամասը (վկ. 22052018-09-0044, ծածկ. 09-006-0094-0254) 39936 (երեսունինը հազար ինը հարյուր երեսունվեց) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ սպասարկման կետ կառուցելու նպատակով,

9) գ. Որոտնավան, 10-րդ փողոց 25/4 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման 1386քմ հողամասը (վկ. 31012019-09-0022, ծածկ. 09-078-0015-0054) 307692 (երեք հարյուր յոթ հազար վեց հարյուր իննսուներկու) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ բնակելի տուն կառուցելու նպատակով,

10) Ույծ բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նշանակության 1.9753հա հողամասը (վկ. 27092018-09-0022, ծածկ. 09-105-0114-0027) 246913 (երկու հարյուր քառասունվեց հազար ինը հարյուր տասներեք) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ գյուղատնտեսական մշակաբույսեր մշակելու նպատակով,

11) Հովիկ Ազոյան փողոց 2/2-2 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման 20քմ հողամասը (ծածկագիր՝ 09-006-0239-0240, վկ.N07122018-09-0013) 20000 (քսան հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ ավտոտնակ կառուցելու նպատակով, 

12) Նար-Դոսի փողոց 3/1 հասցեում գտնվող  բնակելի կառուցապատման 20քմ հողամասը  (ծածկագիր՝ 09-006-0239-0215  վկ. N04042013-09-0033) 20000 (քսան հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ ավտոտնակ կառուցելու նպատակով,

13) Զ. Անդրանիկի փողոց 3/1-2 հասցում գտնվող բնակելի կառուցապատման 20քմ հողամասը (ծածկագիր՝ 09-006-0092-0068 վկ. N17022017-09-0018) 20000 (քսան հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ ավտոտնակ կառուցելու նպատակով,

14) Շահումյան փողոց 74/22 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման 20քմ հողամասը (ծածկագիր՝ 09-006-0105-0057 վկ. N11092015-09-0027) 20000 (քսան հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ ավտոտնակ կառուցելու նպատակով, 

15) Որոտան փողոց 7/1-2 հասցեում գտնվող հասարակական կառուցապատման 10.5քմ հողամասը (ծածկագիր՝ 09-006-0239-0241 վկ. N07122018-09-0015) 10500 (տասը հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ սպասարկման կետ կառուցելու նպատակով,

2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԻՄՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(12.74 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner