Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով և 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հիմք ընդունելով Սիսիանի համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 25-ի թիվ 08-Ա որոշումն ու նկատի ունենալով Սիսիանի համայնքային սեփականության գույքի օգտագործման տրամադրման մրցութային հանձնաժողովի 2019 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 8 արձանագրությունը՝ որոշում եմ.
1. Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության ջրովի 4-րդ խմբի 0.3430հա բազմամյա տնկարկը (ծածկ.՝ 09-036-0003)՝ տարեկան 6860 (վեց հազար ութ հարյուր վաթսուն) ՀՀ դրամ վարձավճարով, 25 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրել քաղաքացի Գառնիկ Անդրանիկի Դիլանյանին (անձն.՝ AM0647470, տրված՝ 24.12.2012թ., 051-ի կողմից) գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման նպատակով:
2. Վարելահողի վարձակալության տրամադրման պայմանագրի պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարել վարձակալի սեփական միջոցների հաշվին:
3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող գործառույթների իրականացումը: