Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 51-րդ կետերն ու նկատի ունենալով Մերի Վաղինակի Հարությունյանի 2018 թվականի սեպտեմբերի 12-ի դիմումը՝ որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Շաքի բնակավայրում գտնվող անշարժ գույքը՝ 0.245հա տնամերձ հողամասը (ծած.09-070-037-001) և վրան կառուցված շինությունները հասցեավորել և տրամադրել Շաքի բնակավայր 10-րդ փողոց թիվ 15 հասցեն:
2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: